Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Կեղծ «խաղաղության» քարոզով ազգին թուլացնողները արտաքին թշնամուց ավելի վտանգավոր են

Կեղծ «խաղաղության» քարոզով ազգին թուլացնողները արտաքին թշնամուց ավելի վտանգավոր են
09.04.2026 | 15:08

«Խաղաղությունը» այն տեսակով, որով ներկայացվում է, ըստ էության, ուղիղ դեպի նոր ցեղասպանություն տանող ճանապարհային քարտեզ է։

«Հաղթում ենք»-ը գիտե՞ք ինչու էր մեր պարտության գլխավոր պատճառներից մեկը և հայ ազգի նկատմամբ երբևէ կատարված ամենամեծ դավադրությունը․ որովհետև այն ամենապատասխանատու պահին խաբս տվեց ազգի «իմունային համակարգին» ու թուլացրեց ազգին։

Եթե պատերազմի առաջին օրվանից ասվեր ճշմարտությունը մարտի դաշտում իրական իրավիճակի մասին, ապա համոզված եմ՝ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիան պարզապես տեղի չէր ունենա։ Ավելին, դեպի պարտություն տանող գլխավոր գործոնը՝ բանակի ուղղահայացի փլուզումը, համազգային ճնշման ներքո շտկվելու ու վերականգնվելու էր։

1915-ին կոտորածներն այդպիսի մասշտաբներ ունեցան, որովհետև օսմանցիները, մինչև բուն ցեղասպանությունը սկսելը, հայ ազգին զրկել էին իմունային համակարգից։ Լսեք 1918 թվականի Արամ Մանուկյանի ելույթը Երևանում․ այն հենց ազգի իմունային համակարգը վերականգնելու մասին է։ Երբ հայ ազգը 1918 թվականի գարնանը սկսեց դիմադրության իմունիտետ դրսևորել, օսմանյան առաջխաղացումն անմիջապես կանգ առավ։ Ավելի ճիշտ՝ ոչ թե պարզապես կանգ առավ, այլ օսմանյան բանակները բոլոր ճակատներում գլխիվայր ջախջախվեցին։

Տրանսֆորմացիայի մեջ գտնվող աշխարհում մեծ մարտահրավերի առջև կանգնած ազգին կեղծ «խաղաղության» քարոզ կերցնողներն ու ազգին թուլացնողները արտաքին թշնամուց էլ ավելի վտանգավոր են։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5688

Մեկնաբանություններ